Գյումրու սպանդի համար մեղադրվող ռուս զինվորը կարող է և միայնակ չի գործել. ՀՀ փոխոստիկանապետ
Նմանատիպ
Մկրտիչ Իսրայելյանը գրում է`
Էսօր փաստորեն ՀՀ փոխոստիկանապետը չի բացառել, որ Գյումրու սպանդի համար մեղադրվող ռուս զինվորը կարող է և միայնակ չի գործել: Միևնույն ժամանակ փոխոստիկանապետը հերքել է լուրը, թե իբր սպանության օրը ռազմաբազայից 6 զինվոր է բացակայել: Այսինքն, եթե Պերմյակովը միայնակ չի եղել, ու իր հետիններն էլ ռազմաբազայի զինվորները չեն եղել, չի բացառվում, որ դրա հանցակիցները դեռ թափառում են ազատության մեջ կամ առայժմ ընդհատակում են: Էն քանի օրը, երբ Գյումրիում բողոքի ցույցեր էին, ամբողջ ոստիկանական համակարգը՝ շաքայինից մինչև վերադաս, լցված էր Գյումրի, ու կյանքի գնով պաշտպանում էին ռուսական օբյեկտները: Իսկ հիմա, երբ ոչ միայն գյումրեցիները, այլև միգուցե ՀՀ բոլոր քաղաքացիներն են պոտենցիալ վտանգի տակ, ինչ-որ չի երևում, որ Գյումրիում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում: Նույնիսկ սպանված ընտանիքի մյուս անդամներն այսօր արդեն ահազանգում են, որ պաշտպանության կարիք ունեն: Փաստորեն ոստիկանության համար կարևորը ռուսական օբյեկտների և ոչ թե ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում