Հայերենը` Ուկրաինայի տարածաշրջանային լեզուների թվում

Օգոստոսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքը, տեղեկացրել են նախագահի մամլո ծառայությունից:
Յանուկովիչը հանձնարարել է նաև Նախարարների կաբինետին կրթության, գիտության ու մշակույթի ոլորտի հայտնի գործիչների, լեզվի առաջատար մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի Ուկրաինայում լեզուների գործածման վերաբերյալ օրենսդրության կատարելագործման համար անհրաժեշտ փոփոխությունների մշակմամբ:
«Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքով պահպանվում է ուկրաիներենի պետական կարգավիճակը և տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է տրվել հայերենին, ռուսերենին, բելառուսներին, բուլղարերենին, մոլդովերենին, գերմաներենին, լեհերենին, ռումիներենին, ևս 10-ը լեզվի: Այժմ հայերենը կարելի է պետականին հավասար գործածել Ուկրաինայի բոլոր այն շրջաններում, որտեղ այն համարվում է բնակչության 10 տոկոսի մայրենի լեզուն:
Այս օրենքը բողոքի ալիք է բարձրացրել երկրում: Մարդիկ դեմ են, որպեսզի արածաշրջանային կարգավիճակ տրվի հատկապես ռուսերենին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում