Հայաստանյան գործարարների համար Վրաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված

Հայաստանյան բիզնեսն ակտիվորեն ծաղկում է Վրաստանում բարենպաստ հարկային մթնոլորտի հետևանքով, այս մասին Tert.am-ին ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը:

«Չէ, չեն տեղափոխում, հայաստանցիք նոր բիզնես են բացում. իրենց բիզնեսն ունեն Հայաստանում, բայց կան հնարավորություններ, լավ պայմաններ ու գալիս, երկրորդ ներդրումն անում են այստեղ: Գիտեմ, որ օրինակ՝ մի քանիսը փոխել են պրոֆիլները, Հայաստանում ունեն մի պրոֆիլ, այստեղ՝ մեկ այլ»,- ասել է Վրաստանի նախագահի խորհրդականը:

Վրաստանում հայաստանյան գործարարների թվի մասին խոսելով’ Բայբուրդը նշել է, որ նրանց թիվն անցնում է հարյուրից:

«Այդ թիվը երեքից շատ է: Այսինքն՝ տասը չէ, քսանը չէ, 100 չէ, այլ մի քիչ ավելի է»:

Վրաստանի նախագահի խորհրդականը ընդգծել է նաև, որ նշված գործարարների թվում կան նաև մի շարք խոշոր գործարարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում