Եթե փող չկա շրջանառության մեջ, ապա առևտրականի ապրանքն էլ կմնա չիրացված
Նմանատիպ
Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Մեր բանկերից մեկը ավանդ ներգրավելու համար պատրաստ է վճարել տարեկան 18 տոկոս (անունը չեմ տալիս գովազդ չանելու նկատառումով): Սա նշանակում է, որ թե՛ տվյալ բանկը և թե՛ մնացածները (հաստատ) փողի, հատկապես ՀՀ դրամի խիստ կարիք ունեն: Նման բան ես չեմ հիշում մեկ ու կես տասնամյակ, երբ դեռ տնտեսական ոլորտի լրագրող էի: Չեմ ասում, թե Տիգրան Սարգսյանը որպես վարչապետ անփոխարինելի էր, բայց որ Աբրահամյանի համարյա տարեկան վարչապետության արդյունքում մենք հասանք այս կետին՝ փաստ է: Իսկ թե ինչպիսին է այդ փաստը՝ ասեմ. եթե թանկանում է ՀՀ դրամով ավանդը (դոլարայինը կայուն է), ապա, բնականաբար, թանկանալու է նաև դրամով տրվող վարկը, ինչը ոչ թե տնտեսական զարգացմանն է նպաստելու, այլ միայն առևտրին, որովհետև թանկ վարկը կարող է «մարսել» միայն առևտուրը: Իսկ եթե փող չկա շրջանառության մեջ, ապա առևտրականի ապրանքն էլ կմնա չիրացված, ինչն այս անգամ կհարվածի հենց առևտրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում