Հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից շատ բան է կախված
10/02/2015 12:11
Նմանատիպ
Լևոն Հովսեփյանն իր ֆեյսբուքի էջում գրում է`
Հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից շատ բան է կախված ԱԶԿ-ի և հատկապես նախագահ Էրդողանի հետագա քաղաքական հավակնությունների առումով: Այս խորհրդարանական ընտրությունները կկանխորոշեն նաև սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը, որի հիմնական նպատակն անցումն է նախագահական կառավարման համակարգին: Էրդողանն այդ հարցում վճռական է և մեջլիսում մեծամասնության ապահովումից հետո նրա ձեռքերը լիովին ազատ կլինեն սահմանադրական հանրաքվեի անցկացման համար, որով կմեծացվեն նախագահի լիազորությունները և ուղի կհարթվի «ժողովրդավարական սուլթանության» հետագա գոյության ու կենսունակության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում