AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառում տոնվեց ՀՅԴ-ի 124-ամյակը

 

Փետրվարի 11-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում նշվեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կազմավորման 124-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Քարվաճառ քաղաքի եւ Շահումյանի շրջանի գյուղերի բնակիչներ, տեղական ինքնակառավարության ներկայացուցիչներ, ՀՅԴ ներկայացուցիչներ Ստեփանակերտից:

Միջոցառման հաղորդավարներն իրենց ելույթի խոսքում անդրադարձ կատարեցին ՀՅԴ-ի անցած պատմական ուղուն, խոսեցին հայ ժողովրդի պատմությունից ու ազատագրական պայքարից. հայ ժողովուրդը հասել է այս օրվան, քանի որ մենք ոգի ունենք ու ազատության ձգտում, ընդգծեցին միջոցառման հաղորդավարները: Այնուհետ ելույթ ունեցան ՀՅԴ ներկայացուցիչներ:

Շահումյանի շրջանի ՀՅԴ պատասխանատու Արա Հովհաննիսյանն իր խոսքում պատմական ակնարկ կատարեց Դաշնակցության անցած ուղուն: «Դաշնակցությունը ժողովրդի հետ է եւ ժողովրդի կողքին», ընդգծեց ելույթ ունեցողը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն ընդգծեց, որ դաշնակցության տարեդարձերին նվիրված տոնակատարությունները ավանդական են: «Միգուցե տարբեր վայրերում տարբեր ձեւերով ենք նշում, բայց բովանդակությունն ամեն տեղ նույնն է», ընդգծեց նա ու հավելեց, որ այս տոնակատարությունները յուրօրինակ հաշվետվություն են ողջ հայ ժողովրդի առաջ:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր խոսքում ընդգծեց, որ Դաշնակցությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար միշտ եղել է կոնկրետ տեղում ու ակնարկ կատարեց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած պատմական այն կարեւորագույն դեպքերին, որտեղ Դաշնակցությունն իր դերակատարությունն է ունեցել:
«Դաշնակցությունն անելիք ուներ երեկ, անելիք ունի եւ այսօր: Կեցցե Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, կեցցե Արցախը, կեցցե ազատ, անկախ, միացյալ Հայաստանն ու կեցցե հայ ժողովուրդը», ամփոփեց Արթուր Աղաբեկյանը:

Այնուհետ ցուցադրվեց «Դաշնակցություն հանուն Արցախի» վերնագրով ֆիլմ, որը նվիրված էր կուսակցության 124-ամյակին: Ֆիլմը ներկայացրեց կուսակցության հիմնական սկզբունքները, անցած ճանապարհն ու մատնանշեց անելիքները:

Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով: Ելույթ ունեցավ ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը, ով կատարեց հայրենասիրական երգեր: Ազգային երգ ու պար ներկայացրեց Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Քաղաքացիները պահանջում են Արցախը կապիտուլյացիայի ենթարկած իշխանության հրաժարականը. ՈՒՂԻՂ Մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է, պետք է հեռանա, նա իր «ուսապարկերին» է ուզում հեռացնել, որ մնա իր պաշտոնին «Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարաձգման մասին համաձայնագրի վավերացման օրենքը». Պեսկով ԵԽԽՎ-ն հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները Փաշինյանն ԱԺ–ն է տանում լուծարման, որ այդ կերպ վերարտադրվի․ Ի․ Սաղաթելյան Բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու և ցույց տալու աշխարհին իր ուժը․ Վազգեն Մանուկյան Հաղորդում հանցագործության մասին` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Հադրութում ԱԱԾ-ն իմ մարտական ստորաբաժանումը զինաթափեց պատերազմի ամենաթեժ պահին, և ինձ տեղափոխեցին Երևան. Արթուր Այվազյան (տեսանյութ) ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվել է Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի պատվին. ՈՒՂԻՂ Նիկոլին հարցրեք. Յուրի Խաչատուրովը՝ պատերազմում պարտվելու պատճառների մասին հարցին ի պատասխան (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 դեպք Արցախի Մարտունու և Ջրականի հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն Արթուր Վանեցյան. Շրջադարձային հունվարի 28 Սերժ Սարգսյան. Հայո՛ց բանակ, դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․ Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». ՀՀ-ում ՌԴ դեսպանն ակտիվացել է․ հանդիպումներն իրականում տողատակ ունեն «Փաստ». Սահ­ման­նե­րը բաց­ե­լու լու­րը ոգև­ո­րել է հա­զա­րա­վոր հա­յաս­տան­ցի­նե­րի «Ժողովուրդ». «Իմ քայլում» խուճապ է «Ժողովուրդ». Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա մեր երկրում «Փաստ». Առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը «168 ժամ». Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը «Հրապարակ». «Անցանկալի» համայնքապետերն իրենցից ազատվել ցանկացող կառավարության դեմ կոնտր քայլ են արել «Փաստ». Իշխանությունը դատական համակարգը փորձում է դարձնել քաղաքական կցորդ «Փաստ». Նրա աչքին ամենուր դավադրություններ են ու դավադիրներ․ ո՞վ է նա, ի վերջո ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 28 Նախագահի հրամանագրով Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Մտավորականների զգալի մասը ևս պետք է միանա ապստամբությանը, Փաշինյանի հրաժարականը կպարտադրենք. Սերժ Սրապիոնյան ՀՀ ԱԺ նախագահը, պատգամավորները պատերազմի օրերին Արցախ գնացել են որպես աշխատանքային այց, ստացել գումար Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան Ն․ Զոհրաբյանը զեկույց կներկայացնի ԵԽԽՎ-ում Հայրենիքի փրկության շարժումը համախոհության հասնելու ճանապարհային քարտեզի առաջարկ է անում. հայտարարություն Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը քննարկել են ԼՂ շուրջ հայտարարությունների իրագործումը. ՌԴ ԱԳՆ «ԼՂ-ի շուրջ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հետևողականորեն իրագործվում են»․ Պուտին Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին Առաջիկայում «Հայրենիք» կուսակցությունը կձևավորի կանանց ու երիտասարդների ավելի կուռ խորհուրդներ ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները․ Երվանդ Բոզոյան Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan