Թուրքիան ընդունել է Հայաստանի կողմից ապտակը հավուր պատշաճի, որից փորձում է մանևրել
Նմանատիպ
Վահագն Սարոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ակնհայտորեն Թուրքիան ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունների հետկանչման գործընթացը ապտակ է եղել իրենց նկատմամբ, ավելին, այդ ապտակը ընդունել են հավուր պատշաճի, սակայն մանևրում են:
Դրա վառ ապացույցը Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն է, որից պարզ երևում է, որ Թուրքիան ոչ միայն ջղաձգվել է, այլ նաև փրփուրներից կախվելուն է տուրք տալիս:
Նախ Արձանագրությունների ստորագրումից հետ, Թուրքիան երկար ժամանակ մանևրում էր ու իրեն դրել էր տարածաշրջանի «ասիչ» երկրի տեղը: իսկ այդ ընթացքում շարունակ հայկական կողմը զգուշացնում, հորդորում էր, որ չի կարելի մատերի արանքով նայել ստեղծված արտաքին քաղաքական իրադրությանը: Վերջին նախազգուշացումն էլ եղավ նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից: Մինչև ի վերջո սպառվեցին ժամանակի և համբերության, ինչպես նաև քաղաքական միավորների ու նպատակահարմարության բոլոր ռեսուրսները: Ի դեպ հիշեցնեմ, որ հայկական կողմը նախագահի մակարդակով բազմիցս հայտարարել է, որ ժամանակը անսպառ չէ և սպառվեց երկու օր առաջ:
Իսկ հիմա Թուրքիան փոշմանած քայլ է անում թե իբրև` «Արձանագրությունների վավերացումը կարևոր էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև՝ Կովկասում համապարփակ ու շարունակական խաղաղություն ապահովելու համար»: Բա մինչև էդ ինչ էիք մտածում, մինչև «գրողի ծոցի» ճամփան ցույց չեն տալիս, չեք մտածում պահի լրջությունն ու դիմացի կողմի կշիռը:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը կարելի բնորոշել մանևրող, պատասխանատվությունից խուսափողական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում