Քաղաքացիներին խախտման համար տուգանող ոստիկանն ինքն էլ պետք է սաստվի նույնատիպ խախտման համար

Քաղաքացիներին խախտման համար տուգանող ոստիկանն ինքն էլ պետք է սաստվի նույնատիպ խախտման համար

Արթուր Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այսօր մի ուշագրավ դեպք պատահեց:

Ուրեմն մայթով քայլում եմ, մեկ էլ նկատեցի, որ խանութի դիմաց, դեղին եզրագծի վրա (այսինքն կայանելը արգելված գոտի) կայանված է ավտոտեսուչի ոստիկանական մեքենան: Մտել էր խանութ առևտուր անելու:
Մտա խանութ, ոստիկանին ասացի, որ հանի մեքենան արգելված գոտուց, քանի որ կայանման կանոնները ինքը խախտել է` օրինակ ծառայելու փոխարեն:
Այդ 15-20 րոպեն, որ բացատրական աշխատանք տարա իր հետ, կարծում եմ այլևս չի խախտի: Ու գոնե մի քիչ հեղափոխվեց իր մտածելակերպը:
Չէ որ քաղաքացիներին նույնատիպ խախտման համար տուգանողը, ինքն էլ պետք է սաստվի հենց մեր` քաղաքացիների կողմից: Ինչը և արեցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում