ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի կազմալուծման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
Նմանատիպ
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի կազմալուծման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացրին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակից:
«Համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված տեղեկատվության առնչությամբ գրասենյակը հայտնում է.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թիվ 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը: Խորհրդի գրասենյակն այսօր էլ բնականո ն հունով իրականացնում է իր գործառույթները: Այս օրերին` երեք տարի անց չեղած կառույցի կազմաքանդումը Մարտուն Գրիգորյանին վերագրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շառլատանություն: Բացարձակ անհիմն մերկապարանոց այս տեղեկատվությունը ըստ մեզ, ճանապարհ անցած մարդկանց միջև անհաշտություն, կասկածամտություն սերմանելու ԲՀԿ-ի ղեկավարության և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի` տարիների ընթացքում ձևավորված գործնական և միևնույն ժամանակ ջերմ մարդկային հարաբերությունները ստվերելու անբարո նպատակ է հետապնդում»,-նշում են գրասենյակից:
Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հորդորում է լրատվամիջոցներին պատգամավորի փոխարեն չպատասխանել ենթադրյալ հարցերին չտրվել երևակայությանը և բոլոր հարցերի պատասխաններին սպասել առաջիկայում իր կայքէջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում