Բաքվում փակել են գերմանական հիմնադրամը
Նմանատիպ
Ֆրիդրիխ Նաումանի անվան գերմանական հիմնադրամը Բաքվում դադարեցրել է իր աշխատանքը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Facebook-ի իր էջում գրառել է երկար ժամանակ հիմնադրամի Բաքվի գրասենյակի ղեկավար Արաստուն Օրուջլուն:
Դրա հետ միասին, վերջինս չի նշել Բաքվում գերմանական հիմնադրամի փակվելու պատճառը:
Գերմանական Ֆրիդրիխ Նաումանի անվան լիբերալ հիմնադրամը գաղափարապես մոտ է Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությանը: Հիմնադրամը ստեղծվել է 1958 թվականին: Ներկայում այն ներկայացուցչություններ ունի աշխարհի 60 երկրներում: Բաքվում Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամն աշխատում էր 1999 թվականից:
Ադրբեջանի գործող միջազգային կազմակերպությունների եւ հիմնադրամների գրանցման եւ գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ այդ երկրի նախագահի հրամանագրից հետո Ադրբեջանում գործող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ եւ հիմնադրամներ փակվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում