«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր զինկոմիսար է նշանակվելու ՀՀԿ Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը
31/08/2012 10:01
Նմանատիպ
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների, Սերգեյ Չալյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ գլխավոր զինկոմիսար է նշանակվելու Հայաստանի հանրապետական կուսակցության Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը’ Աշոտ Երկաթը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ’Մինասյանն անգամ իր շրջապատում հայտարարել է, որ արդեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել, ու հաստատ ինքն է նշանակվելու է Չալյանի փոխարեն: «Ժողովուրդը» փորձել է տեղեկությունը ճշտել Աշոտ Մինասյանից, սակայն վերջինս բարկացել է հարցից: «Ի՞նչ եք ուզում ինձանից, ես աշխատանք ունեմ, այդ ամենը սուտ է, այդ ստահոդ լուրերը տարածողներին հարցրեք»,- հերքել է Մինասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում