AM | RU
USD
EUR
RUB

ՃՇՀԱՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում բուհերի շրջանավարտների զբաղվածության խնդիրը

 

Գիտակրթական ծրագրերի մակարդակի բարձրացմանը զուգընթաց, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համասարանը կարևորում է բուհերի շրջանավարտների զբաղվածության խնդիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՃՇՀԱՀ-ի մամուլի ծառայությունից, ապրիլի 9-ին «TEMPUS» ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ-ում տեղի է ունեցել «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» ստեղծելու վերաբերյալ HEN GEAR նախագծի ղեկավարող հանձնաժողովի նիստը:

«Այս ծրագիրը համարվում էր ամբիցիոզ և բարդ, ինչը ենթադրում էր նաև թեժ համագործակցություն: Այժմ մեզ համար ավելի տեսանելի են այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է արվեն ծրագրի իրականացման համար: Միշտ խոսում ենք ծրագրերի կայուն լինելու մասին և այդ առումով ուզում եմ ընդգծել, որ կայունությունն ապահովում է թիմը»,- ողջույնի իր խոսքում ասել է Հայաստանում ազգային «Էրազմուս+» գրասենյակի համակրգող Լանա Կարալովան:

«Հայաստանում մարդկային կապիտալի գնահատում և շրջանավարտների զբաղվածության բարձրագույն կրթության ցանց» ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկին ու պահանջարկին հավասարակշռող համալիր մոդել, որը հիմնված կլինի շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա: Այդ նպատակով նախատեսվում է հավաքագրել, վերլուծել համալսարանների և շրջանավարտների առաջադիմությունների վերաբերյալ տվյալները, հեշտացնել աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը՝ ապահովելով կրթության և զբաղվածության միջև առավելագույն համապատասխանություն, ինչպես նաև բարելավել բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը»:

«HEN GEAR» ծրագրի նախագծի համակարգող Լուիզա Մենգոնին, իր ելույթում կարևորելով Հայաստանում այս ծրագրի ստեղծումը, նշել է. «Աշխարհագրական և քաղաքական սահմաններից դուրս է այս ծրագիրը և այն նպաստում է աշխատաշուկայի զարգացմանը: Գնալով այս ծրագրից օգտվում են աշխարհի առաջատար համալսարանները և նրաց թիվը մեծանում է»:

«HEN GEAR» նախագծի ղեկավարող հանձնաժողովի նիստին ներկա են եղել ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնաճյուղի կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հայաստանի մի շարք պետական համալսարանների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության գործակալության ներկայացուցիչներ, գործատուներ:

Ողջունելով ներկաներին` ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն իր խոսքում կարևորել է ծրագրի իրականացումը` ընդգծելով. «Ծրագիրը կաջակցի հայաստանյան բուհերին բացահայտելու այն գործիքներն ու մեթոդաբանությունները, որոնք կօգնեն բարելավել կրթական համակարգի արդյունավետությունը: Հայաստանյան բուհերի շրջանավարտների միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը լուրջ խթան է լավագույն շրջանավարտների համար ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային աշխատաշուկայում նոր հորիզոններ բացելու առումով»:

Նիստում քննարկվել են ծրագրի կողմից կատարված աշխատանքները և ծրագրի շարունակականության ապահովման հարցը: Ծրագրի անդամ յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իր առաջարկություններն ու մոտեցումները:

Լրահոս
Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել Ոսկու և արծաթի գները նվազել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը պատվիրակություն կուղարկի Հայաստան Սպիտակ Տանը հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը Երևանի և 8 մարզերի մի շարք հասցենեում լույս չի լինի Հայերի հետ սգում ենք սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին զոհվածների հիշատակը. ԵՄ պատվիրակություն Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը Կձախողեն նրանք, ովքեր ուզում են վերասահմանել քարտեզները. Հունաստանի արտգործնախարար Մեկնարկել է Հունաստանի և Հայաստանի ԱԳ արտգործնախարարների առանձնազրույցը Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների 44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու սնանկության հետևանքով Դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջ տունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 5 վիրավոր Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանցիները թալանել են Փառուխը, բնակիչները տեղահանված են, իսկ գյուղում լինում են միայն խաղաղապահները Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև Զորքերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ գտնվում էին մինչև ռազմական գործողություններն սկսվելը. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն Հակառակորդին վնասներ պատճառել ենք, ահավոր գոռոցներ ենք լսել իրանց դիրքից. զինծառայողները՝ Սյունիքում տեղի ունեցած մարտերի մասին․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում 25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Պատերազմի գիշերը տարել են Ներքին Հանդի դիրքեր ու զինվորներից տեղեկություն չկա Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. տեսանյութ Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Առանց Արցախ չկա Հայաստան. Դավիթ Բաբայան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan