«Հայկական Ժամանակ». Երևանի և Գյումրու քաղաքապետարաններում տեղյակ չեն մայիսի 9-ին կայանալիք շքերթի մասին

«Հայկական Ժամանակ». Երևանի և Գյումրու քաղաքապետարաններում տեղյակ չեն մայիսի 9-ին կայանալիք շքերթի մասին

Երևանի ու Գյումրու քաղաքապետարանում, կարծես թե, տեղյակ չեն մայիսի 9-ին կայանալիք հայ-ռուսական միացյալ զորքերի շքերթի անցկացման մասին: Շքերթի մասին տեղեկատվություն էր տարածել ռուսական Հարավկովկասյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, այնինչ՝ ՀՀ ՊՆ այդ մասին լռում է:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով քաղաքում շքերթ անցկացնելու մասին լուրերին ասել է. «Խնդրում եմ՝ Պաշտպանության նախարարությունից հարցրեք: Մենք առայժմ այդ շքերթի մասին տեղյակ չենք, նման բան չկա, միջոցառումների մասին մենք բան չգիտենք, չնայած ըստ ընթացակարգի՝ մեզ պետք է տեղյակ պահեն, երևի հետագայում տեղյակ կպահեն:

Երևանի քաղաքապետի խորհրդական, քաղաքապետարանի կազմակերպչական հարցերով վարչության պետ Գագիկ Բաղդասարյանն էլ ասել է, թե դա պետական տոն է ու այդ օրը միջոցառում կազմակերպելու համար հատուկ դիմում քաղաքապետարանին հարկավոր չէ ներկայացնել:

Թերթի հարցին՝ ի՞նչ շքերթ է անցկացվելու Երևանում, Բաղդասարյանը դժվարացել է պատասխանել՝ միայն նշելով, որ ձեռքի տակ միջոցառումների ժամանակացույց չունի ու չգիտի՝ երբ որտեղ ու քանի զինվորի մասնակցությամբ է այն կայանալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում