Լուի վան Գալը երգում է, Ռունիի որդին՝ ինքնագրեր բաժանում (տեսանյութեր, ծաղրանկար)
19/05/2015 16:54
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը երեկ երկրպագուներին ինքնագրեր բաժանելիս նրանց հետ վանկարկել է «Louis van Gaal’s Red Army» բացականչությունը, որը նշանակում է «Լուի վան Գալի կարմիր բանակը»։
«Մանկունյացիների» ավագ Ուեյն Ռունիի որդին՝ Կաին էլ օգտվել է հոր անուշադրությունից և մոտեցել արգելապատնեշին՝ ստորագրություն տալով «Կարմիր սատանաների» երկրպագուներին։ Ռունիի 5-ամյա որդու այդ արարքը ամենաքննարկվող թեմաներից է համացանցում։
«Goal.com»-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքն այդ թեմայով է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում