Թուրքիայում անհայտ անձը հարձակվել է արդարադատության նախարարության շենքի վրա
30/06/2015 20:55
Նմանատիպ
Թուրքիայի արդարադատության նախարարության շենքի վրա անհայտ անձը զինված հարձակում է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախարարության շենքի անվտանգության աշխատակիցներն անմիջապես չեզոքացրել են հարձակում գործած անձին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են թուրքին և տարել բաժանմունք:
Անհայտ անձի գործողությունների պատճառը դեռևս պարզաբանված չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում