«Յուվենտուսը» պաշտոնապես ներկայացրել է Մանջուկիչին (ֆոտոշարք)

«Յուվենտուսը» պաշտոնապես ներկայացրել է Մանջուկիչին (ֆոտոշարք)

Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչն այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ:

-«Յուվենտուս» տեղափոխության պատճառը շատ պարզ է` սա մեծագույն ակումբ է: Որոշում կայացնելը հեշտ էր: Տեղափոխությանս պատճառներից մեկն էլ այն է, որ այլևս ստիպված չեմ լինելու խաղալ «Յուվենտուսի» դեմ: Հույս ունեմ` կկարողանամ թիմի հաջողություններում իմ ներդրումն ունենալ,-շնորհանդեսի ժամանակ ասել է Մանջուկիչը:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ 4-ամյա պայմանագիր է կնքել: Նրա տրանսֆերի համար իտալական ակումբն «Ատլետիկոյին» 19 մլն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում