AM | RU
USD
EUR
RUB

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագիծ կառաջարկվի ապրիլի 24-ին ընդառաջ

 

Ֆրանսիայի Ազգային Ժողովի սոցիալիստների կուսակցության նախագահ Բրյունո Լե Ռուն Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակության համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է կուսակցության' Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մտադրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը:

«Լե Ռուի կուսակցությունն էր, որ վեց տարի առաջ այս օրինագիծը ներկայացրել է Խորհրդարանին, նույն կուսակցությունն է, որ երկու տարի առաջ Սենատի առջեւ առաջարկեց նույն օրինագիծը, հետեւաբար' սպասում ենք, որ այն կշարունակի իր բռնած ուղին»,- ասաց Թորանյանը:

Խորհրդի համանախագահի խոսքով' Լե Ռուն նշել է, որ ոչինչ չի փոխվել, պարզապես իրենք դեռ կարճ ժամանակ է, ինչ իշխանության են եկել, պետք է սպասել' վստահեցնելով, որ իրենց սկզբունքներում որեւէ բան չի փոխվել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է հարգի իր տված խոստումը, եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագիծ իրենք պետք է առաջարկեն ապրիլի 24-ին ընդառաջ: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի' նոյեմբերի 12-ին կայանալիք հանդիպումը, Թորանյանի խոսքով, առիթ կդառնա, որ այս ամենն ավելի պաշտոնական հիմքերի վրա դրվի:

Փարիզի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, Ելիսեյան պալատի հետ արդեն կապ է հաստատվել, դեսպանատունն էլ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Ֆրանսահայ համայնքը, իր հերթին, ամեն ինչ անում է նախագահին հավուր պատշաճի ընդունելու համար: Հայ համայնքի եւ Օլանդի՝ նախատեսված հանդիպմանն անդրադառնալով՝ Վարժապետյանը նշեց, որ դեռ ճշտված չեն ժամկետները. հանդիպումը ձգձգվում է, այդ իսկ պատճառով դեռեւս ոչինչ չի հայտարարում:

Լրահոս
«Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով Ղազինյան. Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan