Սա Քարվաճառն է, այստեղ դու տանն ես (լուսանկարներ)

Արցախի ազատագրված Քարվաճառում ոչ բոլորն են եղել, եւ հաճախ մարդիկ պատկերացում չունեն, թե ինչպիսի վայր է այն, այնտեղ ինչ հաստատություններ կան, եւ որոնց կարիքը կա: Այդ պատճառով էլ հանգստյան օրերին լուսանկարչական ապարատով շրջեցի ամբողջ քաղաքով, ու այժմ նկարներով կներկայացնեմ ձեզ Քարվաճառը:
Եւ այսպես, մուտք ենք գործում Քարվաճառ:
1. Քաղաքի հենց ամենասկզբում կտեսնեք հետեւյալ ցուցանակը:
2. Քաղաքի սկզբում, աջ կողմում այս խաչքարն է:
3.Եթե մեքենայից իջնեք ու վերեւից նայեք ձորին, այ պատկերը կտեսնեք:
4. Ընդամենը մի քանի քայլից Արցախյան հերոսամարտում զոհված շահումյանցիներին նվիրված հուշարձանն է:
5. Հուշարձանի դիմացը քաղաքի զբոսայգին է, որն, ըստ էության, իր նպատակին չի ծառայում:
6. Քաղաքի սկզբնամասում է գտնվում հայկական փոքրիկ գերեզմանոցը:
7. Բնակելի տուն:
8. Էկոլոգիական աղետ. Մեքենայի անցնելուց հետո փոշին անտանելի է:
9. Եթե Աստված ոչ անի, դուք փորձանքի մեջ ընկնեք, իմացեք, որ Քարվաճառում կա փրկարար ծառայություն:
10. Շարունակում ենք շարժվել գլխավոր փողոցով
11. Եվ հասնում ենք բենզինի վաճառման կետին:
12. Մի քիչ էլ առաջ շարժվենք եւ կտեսնենք կահույքի ու տեխնիկայի խանութը:
13. Այնուհետեւ կտեսնենք բենզալցակայնն ու ինտերնետ ակումբը. հա, նույն հաստատության մեջ :)
14. Սա մշակույթի տունն է, որտեղ երեխաները սովորում են պարել եւ նվագել տարբեր երաժշտական գործիքներով:
15. Սա զինկոմիսարիատն է:
16. Վարչակազմի շենքը:
17. Այս շենքում են տեղակայված գրադարանը, արհմիությունը, կադաստրը, կողքն էլ մթերային խանութ է:
18. Շորի խանութ:
19. Սա Քարվաճառի ճաշարանն է, փողոցից մի քիչ խորն է:
20. Մթերային խանութ:
21. Քարվաճառի դպրոցը:
22. Նաեւ մարզադպրոցը:
23. Արցախբանկ:
24. Քարվաճառի հիվանդանոցը:
25. Քարվաճառի հին դպրոցը:
26. Բանկոմատից փող ենք հանում եւ մտնում ենք խանութ :)
27. Քարվաճառում շատ են սալորենիները:
28. Եվ մասրենիները:
29. Քաղաքում ջրահեռացում չի իրականացվում եւ գլխավոր փողոցում անընդհատ ջուր է հոսում:
30. Էլեկտրոցանցի շենքը:
31. Գլխավոր փողոցը:
32. Քաղաքի միակ բնակելի շենքը:
33. Եւս մի խանութ:
34. Քարվաճառի երկինքը:
35. Մայրամուտը Քարվաճառում:
Թամարա Գրիգորյան