Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նույնականացման քարտերով քվեարկելու օրենքը
11/11/2015 12:06
Նմանատիպ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նույնականացման քարտերով քվեարկելու օրենքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 74, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 18 պատգամավոր:
Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկությանը կկարողանան մասնակցել նույնականացման քարտերով: Նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվելու, սակայն նույնականացման քարտով քվեարկած քաղաքացու անվան դիմաց ընտրացուցակում համապատասխան նշում է կատարվելու, ինչը հնարավորություն կտա վերահսկել քվեարկության ընթացքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում