«Հայկական ժամանակ». «Հայաստան» համահայկական հիմնադրամում ինչ-որ բան այն չէ

«ՌԴ հայերի միության մոսկովյան գրասենյակից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ միության նախագահի 1-ին տեղակալ Գեորգի Տեր-Ղազարյանցը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն։ «Պարոն Տեր-Ղազարյանցը այժմ ծանրաբեռնված է, քանի որ նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն»,– ասել է ՌՀՄ աշխատակիցը մեր թղթակցին, երբ վերջինս փորձել է կապ հաստատել Տեր-Ղազարյանցի հետ։

Մեր թղթակիցը երեկ զանգահարել է ՀՀՀ գրասենյակ՝ ճշտելու Տեր-Ղազարյանցի նշանակման և մինչև երեկ որպես ՀՀ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի պաշտոնանկության մանրամասները։ ՀՀՀ գրասենյակից պնդել են, թե առաջին անգամ մեր թղթակցից են լսում Տեր-Ղազարյանցի նշանակման մասին։ Հիշեցնենք, որ հիմնադրամի աշխատակազմն առաջին անգամ մեր թղթակցից էր լսել նաև նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ամենամյա բարեգործական-ճաշկերույթի մասին։

Ակնհայտ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում ինչ-որ բան այն չէ, տպավորություն է ստեղծվում, թե այդ գրասենյակը տեղափոխվել է Մոսկվա, որոշումներն էլ կայացվում են այնտեղ։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել վերոնշյալ «անտեղյակությունը»։ Նշենք, որ նոյեմբերի 8-ի ճաշկերույթի մասնակիցների ցանկում որպես ՀՀՀ գործադիր տնօրեն նշված էր Արա Վարդանյանի անունը։ Եվ եթե որևէ փոփոխության է կատարվել, ապա՝ կատարվել է վերջին երկու օրերին»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում