20 տարվա ջանքերից հետո ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու առաջնորդները վերջապես կհանդիպեն

20 տարվա ջանքերից հետո ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու առաջնորդները վերջապես կհանդիպեն

Փետրվարին՝ Կուբայում,  տեղի կունենա Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի ու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը: Այս մասին հայտնել է  Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար  Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առաջին անգամ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը փետրվարի 11-ից 22-ը պատրաստվում է հովվական այց կատարել  Լատինական Ամերիկա: Նույն ժամանակահատվածում Հռոմի Պապը գտնվելու է Մեքսիկայում:

Միտրոպոլիտը տեղեկացրել է, որ ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հանդիպում արդեն շուրջ 20 տարի է, ինչ նախապատրաստվում է: Մասնավորապես՝ 1996-ին և 97-ին ինտենսիվ բանակցություններ  էին  ընթանում  Պատրիարք Ալեքսեյ 2-րդ-ի օրոք, սակայն դրանք դադարեցվեցին, քանի որ մի քանի հարցերում հնարավոր չեղավ համաձայնություն ձեռք բերել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում