Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը չեն աղոթի միասին

Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը չեն աղոթի միասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի առաջիկա հանդիպման ժամանակ  միասնական աղոթք նախատեսված չէ: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, մետրոպոլիտ Վոլոկոլամսկի Իլարիոնը:

«Հանդիպումը տեղի է ունենալու օդանավակայանում, այսինքն՝ կրոնական տարածքից դուրս, և այն բաղկացած է լինելու երկխոսությունից և հռչակագրի ստորագրումից»,- ասել է Իլարիոնը՝ ավելացնելով, որ Պապը և Պատրիարքը կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` միջազգային ահաբեկչության խնդիրը:

Ավելի վաղ պաշտոնական Վատիկանը հաստատել է Հռոմի պապի հանդիպումը Համայն Ռուսիո պատրիարքի հետ:

Երեկ տեղեկացրել էինք, որ 20 տարվա ջանքերից հետո ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու առաջնորդները  կհանդիպեն: Հանդիպումը տեղի կունենա Կուբայում՝ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի փետրվարի 11-ից 22-ը Լատինական Ամերիկա կատարելիք հովվական այցի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում