Արտակ Դավթյանը գոհ է իրենց խմբակցության «բովանդակությունից». վարկանիշն ընտրողն է որոշել
Նմանատիպ
Ընտրական նոր օրենսգիրքը հունիսին 1-ին պետք է ընդունված լինի, իսկ ԿԸՀ-ի ձևավորումը պետք է ավարտվի նոյեմբերին՝ բաղկացած 7 անդամից և 6 տարի ժամկետով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը: Վերջինը վստահեցրեց, որ հաշվի են առնելու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողությունները:
Times.am-ի հակադարձմանը՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի դեպքում ՀՀԿ խմբակցությունում չեն լինի օրենսդիր գործունեությունից հեռու մարդիկ, որոնք միայն մեծամասնականով չէ, որ հայտնվել են ԱԺ-ում, Արտակ Դավթյանը նկատեց. «Կունենանք ընտրական օրենսգիրք, ձևավորված ԿԸՀ, ընտրական հանձնաժողովմներ, համամասնական ցուցակ, այդ դեպքում էլ ավելի առարկայական կխոսենք»:
Լրացմանն՝ ամեն դեպքում նման ակնկալիք կարո՞ղ են ունենալ, որ այլ «բովանդակության» խմբակցություն, Աժ կտեսնենք:
-Մենք միշտ էլ ունեցել ենք նորմալ ցուցակներ:
-Այսինքն՝ Ձեզ բավարարո՞ւմ է խմբակցության «բովանդակությունը», մարդիկ, որոնք իրենց կեցվածքով, խոսելաոճով երկրի վարկանիշին վնասում են:
-Այո, ինձ բավարարում է: Իսկ վարկանիշն ընտրողն է որոշում, կլինեն ընտրություններ կտեսնենք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում