Հայ շախմատիստները առաջատար են միջազգային մրցաշարերում

Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ գրոսմայստերներ Ռոբին Վան Կամպենը (Հոլանդիա), Մարկ Հեբդենը եւ Սայմոն Ուիլյամսը (Անգլիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

Իսկ Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Զավեն Անդրիասյանը եւ Հովհաննես Գաբուզյանն ունեն 6-ական, Հրայր Սիմոնյանը’ 5,5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում