Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Սանթոս քաղաքում շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն եւ, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Ալեքսանդր Ֆիերի (Բրազիլիա) եւ Դիեգո Ֆլորեսի (Արգենտինա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ֆիերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում