Լևոնարխի մատույցներում ոչնչացված հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը 30 հոգուց էր կազմված
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
Times.am –ը կապ է հաստատել տեղի բնակչության հետ, որոնք պնդում են, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը բաղկացած է եղել մոտ երեսուն հոգուց: Բնակիչները փաստեցին նաև, որ խուճապի չեն ենթարկվել և լիովին ապավինում են ՊԲ-ի մարտիկների պաշտպանությանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանա֊արցախյան սահմանի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Հայկական բանակն անցել է պատասխան գործողությունների՝ ոչնչացնելով թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա, այդ թվում նաև մեկ ուղղաթիռ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում