AM | RU
USD
EUR
RUB

Ինչպե՞ս վնասազերծել Ւլհամ Ալիևին

 

Շատ կարևոր հարցում Իլհամ Ալիևը հաջողել է: Նա կարողացել է Ադրբեջանի ժողովրդի մենթալիտետին և արժեքային համակարգին լավագույնս համապատասխանող ժամանակակից արևելյան դեսպոտիկ պետություն կառուցել: Լավ-վատ, բայց ալիևյան համակարգն աշխատում է: Նման պետություններում իշխանության աղբյուրն ու հիմքը դեսպոտն է, սուլթանը, «պախանը», ինչպես կուզեք՝ անվանեք… Ադրբեջանում իշխանության պահպանման գլխավոր բարոյաքարոզչական գործոնը «Ղարաբաղը վերադարձնելն է»: Նույն գործոնն աշխատում է նաև իշխանության համար պայքարում:

Ադրբեջանում դեսպոտը կարող է մնալ իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ ապացուցում է, որ քայլեր է ձեռնարկում «Ղարաբաղը վերադարձնելու» ուղղությամբ: Այո՛, Ալիևն այս հարցում ունի հաջողություններ. նա սպառազինություն է կուտակել, զորահանդեսների ընթացքում ցուցադրել է բանակի հզորությունը, Եվրոպայի սրտում հայ սպային գլխատած մարդասպանին վերադարձրել է տուն և հերոսացրել՝ խթանելով հայի գլուխ կտրելը, ինչի արդյունքները մենք տեսանք նաև վերջերս: Նա փորձում է ապացուցել, որ «հաղթող է թե՛ ներսում, և թե՛ դրսում»: Նա ապացուցել է, որ կարող է պատերազմ սկսել ու գրոհել: Գող ու ավազա՞կ է, միլիարդնե՞ր է թաքցնում արտասահմանում, հավատացե՛ք, Ադրբեջանում դա խնդիր չէ, ավելին՝ հարգի է: Կարևորը ուժեղի, հարց լուծողի, հաղթողի կերպարն է:

Իլհամ Ալիևը շարունակելու է նույն ոգով: ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցելու է՝ ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց իր ժողովրդին հրապարակավ ասելու է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմից դուրս չի լինելու, ոչ միայն Ղարաբաղն է Ադրբեջանին պատկանում, այլ նաև Զանգեզուրը, և որ Ադրբեջանը ցանկացած պահի խնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով: Ալիևն ապացուցել է, որ միջազգային հարաբերությունների վստահելի սուբյեկտ չէ:

Պետք է հասկանալ, թե ինչու՞ է Ալիևն այս ճանապարհն ընտրել: Իրականում, նա այլ ելք չունի: Նա հասկանում է, որ իշխանությունը կորցնելու դեպքում կորցնելու է ամեն բան, ընդհուպ մինչև իր ու ընտանիքի կյանքը (եթե չհասցնի ժամանակին Ադրբեջանից ճողոպրել): Նա տեսել է, թե ինչու՞ և ի՞նչ պայմաններում իշխանությունը կորցրեցին Ա. Մութալիբովն ու Ա. Էլչիբեյը, նա հասկանում է, որ հոր արձանները գետին են տապալվելու, իսկ իշխանությունն իրենից խլած նոր կլանը 1993-ից ի վեր Ադրբեջանի ողջ դժբախտությունը պայմանավորելու է ալիևների գործունեության հետ: Ադրբեջանը Հայաստան չէ, որտեղ նախկին նախագահների (անկախ գործող իշխանության հետ ունեցած հարաբերություններից) անձերը, ընտանիքներն ու ունեցվածքն անձեռնմխելի են: Ուստի և Ի.Ալիևն ամեն ինչ անելու է իշխանությունը պահելու համար, այլ կերպ ասած՝ Ղարաբաղից նա չի հրաժարվելու:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի լավագույն ժամանակներն անցյալում են: Պետությունը, որտեղ հարգի են գողությունն ու ավազակությունը, փողասիրությունը և կա անհատի պաշտամունքի նման մի բան, չի կարող կայուն լինել հետևյալ պատճառներով.

· Նավթի գինն այլևս երբեք 1 բարելի դիմաց 100 դոլար չի լինելու: Դրա հետևանքով սոցիալական դժգոհություններն ու իշխանության համար պայքարը սրվելու են:

· 1 բարելը 30-40 դոլարով վաճառող Ադրբեջանն այլևս չի ունենալու եվրատեսիլներ, օլիպիադաներ կազմակերպելու և թանկարժեք սպառազինություն ձեռք բերելու հնարավորություն:

· Ժամանակակից Թուրքիայի «ոսկե դարն» ավարտված է:

Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվել Ադրբեջանի հետ: Կ. Ֆոն Կլաուզևիցն ասում է. «եթե ցանկանում ես հաղթել, խփիր ուղիղ հակառակորդիդ սրտին»: Ադրբեջանի «աքիլեսյան գարշապարը» Իլհամ Ալիևի իշխանությունն է և հաղթողի կերպարը: Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն Ալիևի իշխանությունը սասանելուն, Ադրբեջանի ներսում նրան հեղինակազրկելուն և իշխանության համար պայքարը սաստակցնելուն: Արտաքին աշխարհում պետք է հստակ աշխատել հետևյալ ուղղություններով.

1. Արևմտյան ուղղություն: Բոլոր հնարավոր ենթակառուցվածքներով և հարթակներով օգտագործել Արևմուտքի գլխավոր «զենքն» ընդդեմ Իլհամ Ալիևի՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ: Հայկական Սփյուռքի գլխավոր թիրախը դարձնել Իլհամ Ալիևի կերպարը: Այս ամենը պետք է մեկտեղել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի հետ:

2. Ռուսաստանյան ուղղություն: Պետական, հասարակական, փորձագիտական բոլոր միջոցների գերլարումով աշխատանք տանել հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններն ընդգծելու, դա ռուսաստանյան հասարակությանը լավագույնս ներկայացնելու, թուրք-ադրբեջանական տանդեմը ցցուն դարձնելու ուղղությամբ: Ռուս ժողովրդի «սրտերն ու հոգիները» նվաճել է պետք …

Իսկ գլխավոր հարվածը, որ կթուլացնի Իլհամ Ալիևի իշխանությունը, ադրբեջանա֊արցախյան սահմանը մի քանի կլիոմետր դեպի արևելք առաջ մղելն է՝ թեկուզ 5-6 գյուղ կամ 1 շրջան վերցնելով: Այս քայլը կթուլացնի Իլհամ Ալիևին, կվերածի նրան քաղաքական փալասի: Նա ստիպված կլինի առաջիկա 20-25 տարիներին իշխանություն պահելու մասին մտածել ոչ թե Ղարաբաղի վրա հարձակում կազմակերպելու մարտավարությամբ, այլ ներքին խնդիրները լուծելուն ուղղված պետական ռեպրեսիվ մեքենան հզորացնելու: Եթե կարճ, ապա Իլհամ Ալիևին փալասացնել է հարկավոր, իսկ Ադրբեջանի ժողովրդին՝ աչքները վախեցնել, 1990-ականների օրինակով: Այլ ճանապարհ չկա…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Առանց Արցախ չկա Հայաստան. Դավիթ Բաբայան Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ Ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ Իրանի նախագահը հայտարարել է երկրում ընթացող բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու մասին Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչության հարկադրելու համար երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է բնակչության 10․03%-ը Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan