Կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին. Քոչարյանը՝ «Die Presse»-ին
Նմանատիպ
Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Այս մասին ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ի պատասխան դիտարկմանը, թե հայկական հասարակությունում սուր քննադատություն է հնչում Ռուսաստանի դերի առնչությամբ, քանի որ երկու կողմերին էլ զենք է վաճառում,
«Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր Նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ ԱԽ-ում: Դա ճիշտ կլիներ»,-ասել է նա:
Հակադարձմանը՝ բայց դա նաև ձեզ կվերաբերեր, Քոչարյանը պատասխանել է՝ բնականաբար, բայց դա միայն կախված է եռանախագահների հեղինակությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում