AM | RU
USD
EUR
RUB

Թուրք-վրացա-ադրբեջանական ռազմական ծրագրերը պետք է չեզոքացնել

 

Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների չորրորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, որոնցից հատկապես կարևոր է համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրությունը: Բարձր գնահատելով Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներին Բաքվի հրավերն ընդունելու և հանդիպմանը մասնակցելու համար, Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիայի և Վրաստանի ժողովուրդներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հովանավորելու համար: Երեք երկրների նախարարները հստակորեն ընդգծել են եռակողմ համագործակցության և տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը, ուշադրություն են դարձրել համագործակցությանը ռազմական կրթության և կիբեռանվտանգության բնագավառներում: Հասանովը հայտարարել է, որ համատեղ զորավարժության անցկացման նպատակն է բարձրացնել Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի մարտական պատրաստվածության մակարդակը: Հետաքրքրական է, որ նման հայտարարություն կատարվեց այն օրը, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները պետք է հանդիպեին Վիեննայում: Թուրքիայի ՊՆ ղեկավար Իսմեթ Յըլմազը հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Երեք երկրների նախարարները քննարկել են նավթային և գազային խողովակաշարերի անվտանգությունը համատեղ ապահովելու հարցը և դրա մասին համաձայնություն է ձեռք բերվել»:

Այսպիսով, մեր երեք հարևանները բավականին լուրջ քայլեր են ձեռնարկում, որոնք առաջին հերթին ունեն հակահայկական ուղղվածություն: Գաղտնիք չէ, որ այդ խողովակաշարերն անցնում են Արցախի հետ սահմանային հատվածում, և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, Արցախի պաշտպանության բանակի պատասխան գործողությունները կարող են վնասել նաև այդ խողովակաշարերը: Եթե կողմերը համատեղ պաշտպանության անցնեն, և եթե իրադարձությունների զարգացումն այնպես դասավորվի, որ Արցախի կողմից վնասվեն խողովոկաշարերը, ստացվում է գործել ընդդեմ Վրաստանի, որն էլ թուրք-ադրբեջանական ճնշումների ներքո հնարավոր է դիմի պաատսախան քայլերի: Երկկողմանի շրջափակման մեջ գտնվող երկրի համար, որի արտաքին ներկրումների 70տոկոսը կատարվում է Վրաստանի տարածքով, մեծ ռիսկ կլինի Վրաստանի հետ հարաբերությունների բարդացումը: Այս ամենը լավ են գիտակցում թյուրքական պետություններն, այդ պատճառով էլ Վրաստանին փորձում են պահել թուրք-ադրբեջանական աքցանի մեջ: Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն առևտրային գործընկերներն են, որն էլ հնարավորություն է ընձեռում ազդեցության լծակներ կիրառել Վրաստանի նկատմամբ:

Հարկ է նկատել, որ թյուրքական հարևանների հետ Վրաստանը հարաբերությունների աշխուժացում սկսեց հնգօրյա պատերազմից հետո: 2008թ-ի ռուս-վրացական պատերազմի արդյունքում Վրաստանն ամբողջովին մեկուսացավ Ռուսաստանից: Մեր հյուսիսային հարևանի համար ցանակալի չէր նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերոջ' Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Իրերի նման ընթացքը միանգամայն շահեկան էր Թուրքիայի համար, որը դեռևս 2002թ-ից իշխանության գլուխ եկած Արդարություն և Զարգացում կուսակցության միջոցով որդեգրել էր Պանօսմանիզմի արտաքին քաղաքական կուրսը, որով նախատեսվում էր նաև քաղաքական կշռի մեծացում նախկին Օսմանյան կայսրության մաս կազմող Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում իրենց ամրագրումը ստացան 2012թ-ի հունիսի 8-ին Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված Տրապիզոնի հռչակագրով: Այն հիմնված է հետևյալ հիմնական դրույթների վրա' միջազգային կազմակերպություններում միմյանց թեկնածուներին աջակցելու քաղաքականություն, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնամխելիութոյւն, հարաբերությունների խթանում բոլոր ոլորտներում, Բաքվի միջազգային ծովային առևտրային նոր նավահանգստի նախագծի հաստատում: Սակայն արտգործնախարարների հիմնադրած եռակողմ այս ձևաչափը ընդլայնվել է` ներառելով երեք երկրների էկոնոմիկայի, պաշտպանության նախարարների և բարձրագույն ղեկավարության պարբերական հանդիպումները:

Այսպիսով, հարկ է նշել, որ Թուրքիան-Վրաստանն-Ադրբեջանն արդեն քանի անգամ է մտադրություն են հայտնում համատեղ բանակ ստեղծելու վերաբերյալ, որը կտեղակայվի Բաքու-Թբիլսի-Զեհյանի երկայնքով: Արդեն քանի հանդիպում է կողմերը ամպագորգոռ հայտարարություններ են կատարում, սակայն իրական նախաձեռնություն ոչ մի կողմը չի ցուցաբերում: Դա, իահրկե, չի նշանակում, որ հայկական կողմը անհանգստանալու ոչինիչ չունի, քանի որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է այդ հարցն արագ կարգավորել: Սակայն Հայաստանը պետք է դիմի հակաքայլերի: Մասնավորապես, ցանկալի է հայ-վրացական ռազմական համագործակցության ամրապնդում, նոր համատեղ ծրագրերի մշակում և կենսագործում: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Վրաստանի հետ կապված թուրք-ադրբեջանակն պլանները կյանքի չկոչվեն:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan