Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է անցկացրել Անգելա Մերկելի հետ

Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է անցկացրել Անգելա Մերկելի հետ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Վրաստանի կողմից Եվրամիության հետ անայցագիր ռեժիմի ստանալու հարցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԵՄ-ի երկրների պատվիրակությունները հունիսի 2-ին քննարկել են Վրաստանի համար այցագրերի չեղարկման հարցը, բայց հետաձգել են վերջնական որոշումը: Եվրոպացի դիվանագետները այդ հարցի քննարկմանը վերադառնալու են այս շաբաթ:

«Երկու ղեկավարների խոսակցության գլխավոր թեման Վրաստանի եվրոպական ինտեգրացումն Էր: Վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում մեկ անգամ եւս ընդգծեց այցագրային ռեժիմի ազատականացման գործընթացը հաջող ու ժամանակին ավարտելու կարեւորությունը: Այս եւ այլ հարցեր վրացական ու գերմանական կողմերը կքննարկեն վարչապետի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում»,-ասված Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տեղեկատվության, Գերմանիան ԵՄ-ի այն երկու պետություններից մեկն Է, որոնք դեմ են արտահայտվել Վրաստանին անայցագիր ռեժիմ տրամադրելուն: Այդ հարցն արդեն քննարկման Է ներկայացված Եվրախորհրդարանում: Դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Է ԵՄ-ի բոլոր երկրների համաձայնությունը:

Եվրահանձնաժողովը 2015 թվականի դեկտեմբերի 18-ին դրական եզրակացություն Է հրապարակել ԵՄ-ի երկրների հետ այցագրային ռեժիմի ազատականացմանը Վրաստանի պատրաստ լինելու մասին:

Եթե եվրախորհրդարանականները հավանություն տան օրինագծին, Վրաստանի քաղաքացիները Շենգենյան գոտու երկրներում կկարողանան գտնվել 90 օրից ոչ ավելի, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում