Աբխազիան շահագրգռված է երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ

Աբխազիան շահագրգռված է երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ

Աբխազիան շահագրգռված է Ռուսաստանից հանրապետության տարածքով դեպի Վրաստան եւ Հայաստան ձգվող երկաթուղու վերականգնմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան:

«Ես ցանկանում եմ ասել, որ հետաքրքրված ենք այդ նախագծով: Տնտեսության տեսակետից պետք է հաշվել: Ըստ իս՝ դա ձեռնտու է: Սակայն դրան դիմակայում է Վրաստանը, որն ասում է, թե մեզ հետ պայմանագիր չի կնքի, համարելով, որ մենք պետք է լինենք Վրաստանի կազմում: Այսինքն՝ հարցը քաղաքական բնույթ է կրում: Իսկ ես կարծում եմ, որ այն պետք է դիտարկել տնտեսության եւ առողջ բանականության տեսակետից»,- նշել է Միկվաբիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում