AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ: Գրիգորի Ավետիսյան

 

Հրանտ Ավետիսյան: Մենք` Կարմիր գյուղացիներս, Արցախյան ազատամարտին մասնակցել ենք Շոշի ջոկատի կազմում` Ագոյի` Արգամ Հարությունյանի հրամանատարությամբ: Երբ Ագոն տեղափոխվեց Աշոտ-Բեկորի ջոկատը, եղբորս` Գրիգորի Ավետիսյանին, առաջարկեցին ստանձնել ջոկատի հրամանատարությունը, բայց նա հրաժարվեց: Փոքրամարմին էր ու տարիքով ամենափոքրը, բայց հեղինակություն էր, իր մարդկային հատկանիշների շնորհիվ բոլորի կողմից սիրված ու հարգված էր: 20 տարեկանից զինվորագրվել է մեր պայքարին, 1993թ. հուլիսի 6-ին` 23 տարեկանում զոհվել: Այդ օրը` հուլիսի 6-ին գյուղում հարսանիք էր: Առավոտյան Գիրոն եկել մասնակցել էր հարսանիքին, երեկոյան վերադարձել տղաների մոտ: Նույն օրվա երեկոյան զոհվեց Աղդամի մատույցներում, տանկի արկից, գլխից էր վիրավորումը, փրկություն չկար: Հուլիսի 9-ին էլ մյուս ընկերոջ` Արմեն Համբարձումյանի ծնունդն էր: Գիրոն խոստացել էր գալ ու անձամբ գառը մորթել:

Արմեն Համբարձումյան: Պատերազմի տարիներին էլ կյանքն իր հունով էր ընթանում: Մի տեսակ սովորել էինք այդ կյանքին: Կյանքը պայքար էր, պայքարելը` կյանք: Որախության ժամին ուրախանում էինք, տխրության ժամին` տխրում: Հարսանիք ու կնունք էինք անում, ծննդյան քեֆեր անում, մի խոսքով ապրում էինք, եթե կուզեք իմանալ, հիմիկվանից էլ լավ էինք ապրում: Հուլիսի 6-ին մեր ընկերոջ հարսանիքին էինք, երբ Գիրոն ինձ պատվիրեց չոր փայտի հոգս անել: Ասում էր` ծննդիս խորովածն ինքն է անելու: Ծննդյանս քեֆն այդպես էլ չեկավ, ավելին, այդ օրից ի վեր` ահա 23 տարի է, ես ծննդյանս օրը չեմ նշում: Ամբողջ գյուղը գիտի` բաժակ չենք բարձրացնում, կենաց չենք հնչեցնում… Գիրոյի հետ մենք մանկության ընկերներ ենք: Մի ամբողջ կյանք ենք միասին անց կացրել: Մանկապարտեզ, դպրոց, բանակ ու պատերազմ… ամբողջը միասին` կողք-կողքի, ուս-ուսի…

Գիրոն ուրիշ տղա էր: Ջիննի տեղանքում էինք: Մի թուրք էր վիրավորել ու բերել թիկունք, ուզում էր, որ բուժենք, որպեսզի հետագայում փոխանակենք հայի հետ: Բայց էս թուրքի վերքերը ծանր էին, որոշ ժամանակ անց` մեռավ: Երբ տղաները փոս կտրեցին, որ էս թուրքին հողին հանձնեն, Գիրոն գնում, ծաղիկներ է քաղում ու դնում էս թուրքի հողաթմբին: Չնայած, որ ինքն էր կռվի ժամանակ վիրավորել ու գերի վերցրել, ասում էր` սա էլ մարդ է, իր բաժին ծաղիկը թող ստանա: Գիրոյի մեջ մարդասիրությունը ավելի էր թշնամանքից…

Աղբուլաղ գյուղում էինք: Քռասնիի ջոկատի տղաները խոզի միս էին բերել: Մենք այդ ժամանակ չաղալի միս չէինք ուտում, չնայած որ անտառները լիքն էին: Քռասնիի ջոկատից մի տղա կար, ասում է` սիրտս չաղալի միս է ուզում: Մենք էլ թե` կփոխե՞ս խոզի մսի հետ: Ասաց` հա: Շուտով մի չաղալ որսացինք, տարանք փոխեցինք խոզի մսի հետ ու էսպես զրույցի մեջ ասացինք, որ մենք չաղալի միս, ընդհանրապես չենք ուտում: Հաջորդ օրը քռասնեցի տղաները մեզ «ղոնաղ արին» իրենց վրանը, ասացին` խոզի մսով ձեզ պատիվ ենք տալու: Գնացինք, երկրորդ բաժակից հետո խորովածը բերին: Նայում եմ` ոնց որ խոզ լինի, ուտում եմ` օտար համ կա մեջը: Ասում եմ` Գիրո, սրանք մեզ խաբում են, սա հաստատ չաղալ է: Ինչքան անում եմ` Գիրոն չի հավատում: Այդպես մի լավ քեֆ ենք անում, ասում-խոսում-ուրախանում, վերջում էլ, մեր քռասնեցի ընկերները մեզ վրա մի լավ ծիծաղում են, թե` էլ չասեք, թե դուք չաղալի միս չեք ուտում….

Վազգենաշեն գյուղի ազատագրումից հետո նկատեցինք, որ գյուղում մի ԿԱՄԱԶ կա, Գիրոն ու մեր ջոկատի Սամվելը գնացին այն բերելու: ԿԱՄԱԶ-ը ավարով լիքն էր` ինչ ասես մեջը կար` ուտելիքից սկսած մինչև վառելիք: Երկուսով նստում են մեքենան, որ բերեն: Ճանապարհին Գիրոն իջնում է մեքենայից, ասում է գնամ` հավ-հնդկահավ բռնեմ, բերեմ տղաների համար: Բայց ճանապարհն ականապատված էր: 5-10 րոպե անց` պայթյուն է որոտում: Մեքենայի մեջ եղած վառելիքն ու զինամթերքը այն օդ են բարձրացնում: Ինչքան էլ փորձեմ, չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ էր այդ պայթյունը մեզ համար, այն զգացողությունը, երբ ոտ ու ձեռդ թուլանում է, ուղեղդ` մթագնում… Սառը քրտինքով պատված` վազեցինք պայթյունի ուղղությամբ: Մեքենայից բան չէր մնացել, քիչ հեռու ` թփուտներում գտա Սամվելին, բայց Գիրոն չկար… Հետո իմացանք, թե ինչպես երջանիկ պատահականությամբ նա դուրս էր եկել մեքենայից: Դա նրա երկրորդ ծնունդն էր: Սամվելի վիճակն, իհարկե, ծանր էր: Նա ամբողջովին այրվել էր: Նրան ՈՒԱԶ-ով հոսպիտալ տեղափոխեցինք, այնուհետև` Երևան: Չնայած ծանր վերքերին ու խոր այրվածքներին` նրա կյանքը փրկվեց, բայց այդ ամենից հետո` սրտի հիվանդություն ստացավ…

Հրանտ Ավետիսյան: Պատերազմին մեր գյուղը երկու զոհ է տվել, որից մեկն իմ եղբայրն էր: Մեր գյուղն այժմ նրա անունն է կրում: Եղբորս հուղարկավորության ժամանակ մարտական ընկերներն առանց բահերի, շտիկ-նոժերով են փոսը փորել: Չեն թողել, որ բարեկամ կամ հարազատ մոտենա: Միայն իրենք` ընկերներով: Նրա գերեզմանն ուխտատեղի է:

Մարտական ընկերների խնդրանք-պահանջով` Գիրոյի մարմինն ամփոփվել է մեր գյուղի Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ, հետագայում այնտեղ Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված հուշաքարն էլ ավելացավ: Ուրիշ տղա էր Գիրոն: Ինձ պես չէր, ավելի քաջ էր, ավելի ուժեղ, ավելի լավը, ավելի…

…Ամիսներ առաջ մեր ընտանիքում նոր Գիրո ծնվեց: 51 տարեկան հասակում ես որդի ունեցա, ով հերոս եղբորս անունը կրելու պատիվն ունի…

Յուլիա ՎԱՆՅԱՆ

 

Լրահոս
«Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan