Կայացել է Տորոնտոյի «Մասթերսի» վիճակահանությունը

Տորոնտոյում կայացել է ATP-ի «Մասթերս-1000» («Rogers Cup») շարքի մրցաշարի վիճակահանությունը։

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պայքարը սկսելու է երկրորդ շրջանից․ սերբ թենիսիստի մրցակիցը լինելու է կա՛մ ռուս Դմիտրի Տուրսունովը, կա՛մ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Մյուլլերը։ Շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան երրորդ շրջանի ուղեգրի համար պայքարելու է Միխայիլ Յուժնի (Ռուսաստան) – Ստեֆան Ռոբեր (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ։ Վիճակահանության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը և Էնդի Մարեյը հրաժարվել են մասնակցել Տորոնտոյի մրցաշարին․ Ֆեդերերը և Մարեյը ցանկանում են Օլիմպիական խաղերից առաջ ավելի շատ հանգստանալ, իսկ Նադալը դաստակի վնասվածքից ապաքինվելուց հետո դեռ պատրաստ չէ կորտ վերադառնալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում