AM | RU
USD
EUR
RUB

Ջավախքցին ամեն գնով պահպանելու է ազգային դեմքն ու նկարագիրը, ինչքան էլ որ Սաակաշվիլին կամ Մերաբիշվիլին չուզեն

 

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր պատգամավեր Մերաբիշվիլիին այդպես էլ հանգիստ չեն տալիս ոչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը, ոչ էլ մնացած գործիչների ազատ արձակումն ու հետապնդումների դադարեցումը:

Մերաբիշվիլին իր Facebook-յան էջի միջոցով հայտարարել է, որ ինքը Ջավախքում պայքարել է անջատողականության դեմ: Շատերի համար անհասկանալի է, թե նա ինպես և ինչու է պայքարել գոյություն չունեցող երևույթի դեմ: Իրականում «պայքարողները» անջատողականության դեմ պայքարի անվան տակ խոշոր գումարներ են վաստակել: Ուշագրավ է նաև այն, որ սույն գործիչը, այժմ լինելով ընդդիմադիր պատգամավոր, ցանկություն ու վճռականություն է հայտնում Ջավախքում ամրապնդելու վրացական պետականությունը, հայտնելով , որ իրենց ոչ ոք չի խոչնդոտելու այդ հարցում:

Այլ կերպ ասած, Մերաբիշվիլին ներկա իշխանություններին ասում է. «Չնայած նրան, որ ես համապատասխան պաշտոն չունեմ հիմա, բայց Ջավախքը պիտի ինձ տաք, որովհետև դա միշտ իմ բոստանն է եղել, ու ինձանից լավ ոչ ոք չի կարող տեղի հայերի հերն անիծել»:

Իսկ ի՞նչ են հասկաանում վերոնշյալ պարոնները Ջավախքում վրացական պետականություն ամրապնդել ասելով: Այն՝ ինչը միշտ արել են կամ փորձել են անել՝ հայաթափել են Ջավախքը, հայոց լեզուն դպրոցներում կրճատել են, ու փոխարենը ավելացրել վրացերեն դասաժամերը, հայոց պատմություն առարկան արգելել են պաշտոնապես դասավանդել հայկական դպրոցներում, ավելին՝ խեղաթյուրել են հայոց պատմությունը՝ զորօրինակ Սևանա լիճը վրացական դասագրքերում ներակայացնելով որպես Վրաստանի պատմական տարածք, դիմազրկել են տեղական որոշ չինովնիկների ու ստիպել նրանց' դուրս գալ տեղի հայերի դեմ, շինծու մեղադրանքներով շատ-շատերին, հատկապես ռեժիմի դեմ արտահայտվողներին կալանավորել են կամ կիրառել հսկայական տուգանքներ, տարածաշրջանում կեղծել են բոլոր տեսակի ընտրությունները, տարբեր ձևերով ու միջոցներով փորձել են վրացականացնել հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները և այլն, որի նպատակը նաև Ջավախքում իրական անջատողականություն առաջացնելն էր, որպեսզի «անջատողականության դեմ պայքարը» նաև իրական լույսի ներքո տեղի ունենա և ակնառու լինի:

Այս ամենը տեղի չի ունենալու, պարոնայք, ջավախքցին շարունակելու է պայքարել իր իրավունքների համար, եթե դրանք ոտնահարվեն, ամեն գնով պահպանելու է ազգային դեմքն ու նկարագիրը, ինչքան էլ որ Սաակաշվիլին կամ Մերաբիշվիլին չուզեն: Եվ սա անջատողականություն չէ՝ քաղաքակիրթ աշխարհում շատ նորմալ ցանկություն է: Զբաղվեք ձեր պետության համընդհանուր խնդիրներով ու հանգիստ թողեք Ջավախքը, առանց ձեզ էլ շատ ու շատ դժվարություններ ունի ջավախքցին առօրյա կյանքում:

Արտյուշ Գրիգորյան

Լրահոս
Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում (Տեսանյութ) Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը. Վահե Սարգսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan