Այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան է ընդունվել 11 աղջիկ
Նմանատիպ
2016թ-ին ռազմական ուսումնական հաստատություններում ռազմական մասնագիտություններ ձեռք բերելու նպատակով ռազմաուսումնական բուհեր են դիմել 112 դիմորդներ, որոնցից պիտանի են ճանաչվել 83-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական վարչության ՀՀ և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը:
«Այս տարի ավելացել է նաև ռազմական մասնագիտություններ ընտրող աղջիկների թիվը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել է 11 իգական սեռի ներկայացուցիչ»,- տեղեկացրեց Դավթյանը: Նա նշեց, որ տարեցտարի ավելանում է ՊՆ պատվե րով տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումը շարունակող հայ ռազմական մասնագետների թիվը:
«Մենք մասնագետներ ենք պատրաստում ոչ միայն Հայաստանում, այլև ՀԱՊԿ անդամ երկրներում, Եվրոպայում, Ասիայում»,- նշեց Դավթյանը:
ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական և գիտական աշխատանքների գծով պետի տեղակալ գնդապետ Դավիթ Ալեքսանյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ուսումնական հաստատություն է դիմել 160 դիմորդ:
«Դիմորդների մեծամասնությունը ցանկանում է սովորել ավիացիոն ֆակուլտետում: Համալսարան է դիմել նաև 4 իգական սեռի ներկայացուցիչ»,- նշեց Ալեքսանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում