Գրիզման․ Ես «Ատլետիկոյի» Ռոնալդուն չեմ

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ չի ցանկանում համեմատվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

-Ես «Ատլետիկոյի» Ռոնալդուն չեմ։ Զգում եմ, որ կարևոր ֆուտբոլիստ եմ մարզչի և իմ թիմի համար, բայց դրա համար ունեմ սեփական արժանիքները։ Մենք կարող ենք այս մրցաշրջանում զգալի հաջողությունների հասնել։ Այս պահին իմ բոլորը մտքերը կապված են հենց «Ատլետիկոյի» հետ։ Ցանկանում եմ շարունակել ելույթներս այստեղ և օգնել թիմին,-Գրիզմանի խոսքը մեջբերված է «Onda Cero»-ից։

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրից հետո «Ատլետիկոն» ունի 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ռեալին» զիջելով 2 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում