Պուտինի՝ Փարիզ այցը չի կայանա. Կրեմլի աղբյուր

Պուտինի՝ Փարիզ այցը չի կայանա. Կրեմլի աղբյուր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին այցով չի մեկնի Փարիզ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը:

«Հոկտեմբերի 19-ին նախագահի այցը Փարիզ չի կայանա»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ ղեկավարի՝ այդ ուղեւորության հնարավորության վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի Փարիզ այցին, որի ընթացքում, մասնավորապես, բանակցություններ են պլանավորված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Ավելի վաղ Օլանդը հարցականի տակ է դրել այդ բանակցությունների նպատակահարմարությունը: Ավելի ուշ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն պարզաբանել է, որ Օլանդը Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին Փարիզում անձնական հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում կընդունի՝ «հաշվի առնելով Սիրիայի իրադրությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում