AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանում նորությունները կհաղորդվեն նաև հայերեն

 

Վրաստանում բնակվող հայերն ու ադրբեջանցիներն այսուհետ կկարողանան դիտել «Մոամբե» նորությունների գլխավոր թողարկումը Վրաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքի եթերում մայրենի լեզվով, տեղեկացնում է sputnik-ը:

Վրաստանի հանրային հեռուստատեսությունը նվեր է մատուցել Վրաստանի ազգային երկու մեծ համայնքներին` հայկականին և ադրբեջանականին։

«Այս նախագծի իրականացման մասին մենք մտածեցինք այն բանից հետո, երբ անցյալ տարի փոխվեց նորությունների հաղորդման մենեջմենթը։ 12 րոպե տևողությամբ հաղորդումը, որի ընթացքում համայնքների ներկայացուցիչները պատմում էին իրենց համայնքի ներքին կյանքի մասին, անշահութաբեր էր», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոամբե» լրատվական ծառայության ղեկավար Գեորգի Գվիմրաձեն։

Նրա խոսքով` 12 րոպե տևող եթերը թույլ չի տալիս ներկայացնել այն ամենի ամբողջական պատկերը, ինչ կատարվում է երկրում, իսկ դա նշանակում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մնում են լրատվական իրադարձությունների դաշտից դուրս։ Այն ժամանակ մենք ելք գտանք ստեղծված իրավիճակից, և դրան նպաստեց Վրաստանում թվային հեռուստատեսության հայտնվելը։

Գվիմրաձեն նշեց, որ թվային հեռարձակումը թույլ տվեց ձայնային ազդանշան ստանալ և Վրաստանի տարածաշրջանային հեռարձակողների ասոցիացիայի (GARB) օգնությամբ ու Վրաստանում Ամերիկայի դեսպանատան հետ համատեղ սկսել իրականացնել այդ նախագիծը։

«Մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքների հիման վրա ընտրվեցին սինխրոնիստները։ Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին երկրի շրջանների ներկայացուցիչները, որոնք, մեր կարծիքով, կարողացան մեծ ճշգրտությամբ ընտրել սինխրոնիստներին», — ասաց Գվիմրաձեն։ Նախագիծն անցավ երկու ամսվա թեստավորում և ներկայացվեց երկուշաբթի օրը։ Այսօր այն կարող են դիտել նրանք, ովքեր տանն ունեն թվային հեռուստատեսության ընդունիչ (Set top box)։ «Բացի այդ` որոշ տարածաշրջանային հեռուստաալիքներում ժամը վեցի և ութի նորությունները հեռարձակվելու են առցանց ռեժիմում այն լեզվով, որով իրենք են հեռարձակում», — նշեց Գվիմրաձեն։ Նա կարևոր է համարում այն, որ քաղաքացիները նույն չափով տեղեկատվություն ստանան։ Ընդհանուր առմամբ հեռարձակման նման ձևաչափը կտարածվի նաև մյուս ծրագրերի, թոք շոուների և նույնիսկ ֆիլմերի վրա։ Ներկա փուլում լեզուն հնարավոր է փոխել միայն հայ և ադրբեջանցի լսարանի համար։

Գվիմրաձեի խոսքով` հայերն ու ադրբեջանցիները կստանան մայրենի լեզվով երկու ժամ հեռարձակման հնարավորություն` նախկին 12 րոպե տևող եթերի փոխարեն։ Նման կրճատումների հաշվին կավելանա աբխազերենի, օսերենի և ռուսերենի եթերաժամանակը։

«Երկրի բնակիչները դրական են ընդունում նման փոփոխությունները», — եզրափակեց Գվիմրաձեն։ Դրական է այս փաստը գնահատում նաև հայկական մշակույթի «ՀայԱրՏուն» կենտրոնի մշակույթի գծով տնօրեն Լևոն Չիդիլյանը։

«Այն մարդկանց համար, ովքեր վրացերեն չեն հասկանում, սա հիանալի հնարավորություն է իմանալու, թե ինչ է կատարվում երկրում»,- նշեց Չիդիլյանը։

Սակայն նա մտահոգություն հայտնեց, որ հեռարձակման ծրագրից դուրս կմնան Վրաստանի հայ համայնքի գործունեությանը վերաբերող ռեպորտաժները և սյուժեները։ Մինչդեռ Վրաստանի Հանրային առաջին հեռուստաալիքից վստահեցրեցին, որ այդ ռեպորտաժներն ու սյուժեները կներառվեն լրատվական ծրագրում, իսկ այն նորությունները, որոնք նրանք պատրաստում էին ազգային եթերի համար, կմտնեն «Մոամբե» ծրագրի մեջ:

Լրահոս
Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռուսաստանը պաշտոնապես եկել է ԼՂ հինգ տարի ժամկետով, սակայն կարծում եմ՝ իրականում եկել է ընդմիշտ». Կոնստանտին Զատուլին Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Ապրիլի 1-ը պետք է օրացույցում նշվի որպես Նիկոլ Փաշինյանի օր՝ որպես ստախոսի. Ռուբեն Հախվերդյան (տեսանյութ) Եթե չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը. Հովհաննիսյան «Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից». Արտակ Զաքարյան Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Պատերազմին պատրաստվելու առաջին քայլը խրամատ փորելն է. ռազմական փորձագետ Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ-ում Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է «Նմանների ձեռքում հայտնված Հայրենիքը փրկելու համար պետք է ապավինել ոչ միայն օրենքին». Սենոր Հասրաթյան Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Գորիսի փոխքաղաքապետ Մեր շուշեցի երեխաներն արդեն նոր տուն ունեն Ստեփանակերտում. Ռաֆայել Հովհաննիսյան (լուսանկարներ) Գարեգին Բ. Ադրբեջանը ջանում է ջնջել հայկական հետքն Արցախում Վաղը կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը Բանակից հետո հերթը ոստիկանությանն է․ Վազգեն Մանուկյան Քննաչական կոմիտեն հայտարարություն է տարածել Վազգեն Մանուկյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին Արցախի արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է. Արցախի նախագահ Վազգեն Մանուկյանին վաղը կանչել են ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու նպատակով. հայտարարություն Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը Սերժ Սարգսյանն անձամբ է պարգևատրել շախմատի առաջնության հաղթողներին (լուսանկարներ) Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղայա, թող իմ նման հրաժարական տա, դնի, ընտրվի. Ուրցաձորի գյուղապետ Աշոտյան. Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք (Լուսանկար) «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները նախագահականում են. Մանուկյան Գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. Galatv.am Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ Հնարավո՞ր է, որ Լևոն Արոնյանը վերադառնա. Սերժ Սարգսյանի պատասխանը Գժվե՞լ եք՝ 44 օր «Բայրաքթար»–ների սպառնալիքի տակ դիրք պահածների ու բարձունք գրավածների վրա եք դիպուկահար բերե՞լ. ՀՅԴ անդամ Արման Թաթոյանը՝ ԱԺ-ի դիպուկահարների մասին Տիգրան Ավինյանը խոսել է ադրբեջանական կողմի հետ ստորագրված «գաղտնի» փաստաթղթի մասին Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին Ոստիկանության բաժնի պետի պաշտո՞ն՝ ի վարձատրություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդաքանակ ապահովելուն Ռոբերտ Քոչարյանը վաղը ասուլիս կանցկացնի «Առաջարկված «3+3» հարթակը տարածաշրջանում խաղաղությունը կարող է կայուն դարձնել». Չավուշօղլու Նախագահ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միշուստինին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan