Ուզբեկստանի նոր նախագահ է ընտրվել Շավկաթ Միրզիյոեւը

Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Շավկաթ Միրզիյոեւը հաղթանակ Է տարել պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով ձայների 88,61 տոկոսը: Այդ մասին հայտնել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միրզա Ուլուգբեկ Աբդուսալոմովը:

«Միրզիյոեւի օգտին ձայն Է տվել 15 միլիոն 906 հազար 724 մարդ կամ քվեարկությանը մասնակցածների թվից ընտրողների 88,61 տոկոսը»,-ասել Է նա դեկտեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Ուզբեկստանի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան, դա իրավունք Է տալիս Միրզիյոեւին համարել պետության ընտրված ղեկավար:

Միրզիյոեւը նախագահի թեկնածու Էր առաջադրվել Ձեռնարկատերերի եւ գործարարների շարժման- Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից:

Ուզբեկստանում արտահերթ ընտրություններ են անցկացվել հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նա 79 տարեկան հասակում սեպտեմբերի 2-ին վախճանվել Է ուղեղի կաթվածից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում