Էմերին կարող է պաշտոնանկ արվել. Հայտնի է նրա հնարավոր փոխարինողը
12/12/2016 11:24
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենը» դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին պաշտոնանկ անելու հնարավորությունը,- գրում է «Le Parisien»:
Փարիզցիների ղեկավարությունը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքներից: Բասկ մասնագետի սաները Չեմպիոնների լիգայի խմբում գրավել են երկրորդ տեղը, իսկ Ֆրանսիայի առաջնությունում ընթանում են միայն երրորդ հորիզոնականում:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ ՊՍԺ-ն դիտարկում է «Ինտերի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինիին հրավիրելու տարբերակը: 52-ամյա իտալացին «ներաձուրին» լքել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում