Իսրայելի վարչապետը հայտարարաել է Սիրիայի հարցով Պուտինի հետ համաձայնության մասին
Նմանատիպ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր համաձայնության մասին: Այս մասին Նետանյահուն հարցազրույցի ժամանակ հայտնել է ամերիկյան հեռուստաալիք CBS-ին:
«Երբ Պուտինը որոշեց ռազմական ուժ ուղարկել Սիրիա, ես հանդիպում ունեցա նրա հետ և ասեցի. “Տեսեք, թե ես ինչպես կվարվեմ: Ես չեմ ներխուժի Սիրիա, բայց միաժամանակ, եթե Սիրիան հարձակում գործի մեր վրա, եթե Իրանը փորձի Սիրիան օգտագործել գրոհի համար, մենք, միանշանակ, նրանց կկանգնեցնենք”»,- հայտարարել է Նետանյահուն:
Նետանյահուն և Պուտինը 2016 թվականից սկսած չորս հանդիպումներ են ունեցել: Վերջինը կայացել է հունիսին` Մոսկվայում:
Իսրայելը պարբերաբար օդային հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքներում: Նրանց նպատակը` Հեզբոլլահ կազմակերպությանը հարվածներ հասցնելն է: Թել-Ավիվը վերջինիս համարում է ահաբեկչական, սակայն Հեզբոլլահի զինյալները օգնում են սիրիական կառավարությանը` ընդդեմ ընդդիմության և ահաբեկչական հարձակումների:
Դամասկոսի և Թել-Ավիվի փոխհարաբերությունները լարված են` տարածքային վեճը Հոլանյան բարձրունքների հետ կապված: Իսրայելը օկկուպացրել է այդ տարածքները դեռևս 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ, սակայն Դամասկոսը շարունակում է այդ տարածքները համարել իրենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում