ԵՄ-ն եւ Կուբան համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների նորմալացման մասին
Նմանատիպ
Եվրամիությունը եւ Կուբան համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների նորմալացման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Քաղաքական երկխոսության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արաարողությունը տեղի է ունեցել ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացա ծ հանդիպման շրջանակներում, փաստաղթղի տակ ստորագրել են ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան:
«ԵՄ-ի եւ Կուբայի միջեւ պատմության մեջ առաջին համաձայնագիրը ներկայացնում է երկկողմ հարաբերությունների հիմքը: Այն նախատեսում է ուժեղացված քաղաքական երկխոսություն, բարելավված երկկողմ համագործակցություն եւ համատեղ գործողություններ բազմակողմ հարցերում»,- ավելի վաղ հայտնել է Եվրամիության խորհուրդը:
Փաստաթուղթն ստորագրելու որոշումը ԵՄ-ի խորհրդի կողմից ընդունվել էր դեկտեմբերի 6-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում