«Բավարիան» մոտ է ձմեռային առաջին տրանսֆերը կատարելուն

«Հոֆենհայմի» կենտրոնական պաշտպան Նիկոլաս Զյուլեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բավարիա»:

«Bild.de»-ի տեղեկությամբ՝ մյունխենյան ակումբը մոտ է Գերմանիայի երիտասարդական հավաքականի ֆոուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելուն: Զյուլերի ու «Հոֆենհայմի» միջև գործող պայմանագրում առկա հրաժարագինը կազմում է 20 միլիոն եվրո:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բավարիան» ծրագրել էր Զյուլեին ձեռք բերել 2017 թվականի ամռանը, սակայն Ջերոմ Բոատենգի վնասվածքից հետո որոշել է արագացնել տեղափոխությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում