2017-ին լինելու է շատ ավելի ծանր աշխատանքային ռեժիմ. Վարչապետ
29/12/2016 13:31
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հորդորեց տոներին առավելագույնս հանգստանալ, քանի որ 2017-ին լինելու է շատ ավելի ծանր աշխատանքային ռեժիմ: Կառավարության նիստի ավարտին վարչապետը գործադիրի անդամներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և նշեց. «Հարգելի գործընկերներ, առիթից օգտվելով ուզում եմ բոլորիդ Նոր տարին և Սուրբ Ծնունդը շնորհավորել, ցանկանալ լավ տոներ: Լավ հանգստացեք և եռանդով վերադարձեք, որովհետև 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ավելի ծանր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում