ՀՀԿ-ն երևանյան ընտրություններին մասնակցելու է Տարոն Մարգարյանի առաջադրմամբ

Հանրապետականները երեկ’ երեկոյան, 160 հոգանոց խորհրդի նիստ են արել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ սկզբում ելույթի իրավունքը տրվել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանին, որը ներկայացրել է ընտրությունների արդյունքները, երկրում առկա իրավիճակն ու միջազգային հանրության արձագանքները: Դրանից հետո ՀՀԿ-ականները միմյանց հույս են տվել, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ սկսված հանրահավաքներն էլ կմարեն: Այնուհետև սկսվել է գործադիր մարմնի երկարատև նիստը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը կրկին բարկացել, դժգոհել է ՀՀԿ-ի աշխատանքից: Բայց որոշել են երկու ամսվա համար շատ «զոհաբերություններ» չանել: Հիմնական փոփոխություններ կլինեն ապրիլից’ Ս. Սարգսյանի երդմնակալությունից հետո: Բայց դատելով այն որոշումից, որ երեկ կայացվել է խորհրդի նիստում’ Տարոն Մարգարյանի դեմքով գնալ ավագանու ընտրություններին, Ս. Սարգսյանն ամենևին էլ մտադիր չէ գնալ փոփոխությունների: Նա չի փորձում կտրուկ որոշումներ կայացնել’ խուսափելով ապակայուն իրավիճակի հեռանկարից,-գրում է «Ժողովուրդ» թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում