Հայաստանի բուհերում սովորող 436 սիրիահայ ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձավճարների 70 տոկոսը փոխհատուցվել է
Նմանատիպ
Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 436 սիրիահայ ուսանողների 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձավճարների 70 տոկոսը փոխհատուցվել է ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ: Այս մասին ասված է ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունում:
2016 թվականին ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած 5 բարեգործական ցուցահանդես-տոնավաճառներ: Կազմակերպվել է շուրջ 200 սիրիահայ երեխաների ամառային հանգիստը Հայաստանի տարբեր ճամբարներում:
Սիրիահայ գործարարները մասնակցել են տարբեր ցուցահանդեսների, նրանց համար կազմակերպվել են բիզնես-դասընթացներ, հանդիպում ՀՀ վարչապետի հետ:
Տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 8 նիստ, որոնց ընթացքում քննարկվել և լուծումներ են ստացել ավելի քան 30 հարց:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ 2 ռուսական օդանավով 30 տ. բեռ է տեղափոխվել Սիրիա որպես մարդասիրական օգնություն: Բարերարների օժանդակությամբ աջակցություն է ցուցաբերվում Հալեպի որբանոցին և ծերանոցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում