Գիգզ․ Հույս ունեի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կգներ Կանտեի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը խոստովանել է, որ շատ է ցանկացել «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեին տեսնել «կարմիր սատանաների» կազմում։ Հիշեցնենք, որ Կանտեն ընթացիկ մրցաշրջանից առաջ է «Լեսթերից» տեղափոխվել «Չելսի»։

-Ես հույս ունեի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կգներ Կանտեի տրանսֆերը։ Նրա նման ֆուտբոլիստի համար սահմանված 29 մլն ֆունտ սթերլինգ հրաժարագինը հիանալի գործարքի հիմք կարող էր լինել, որակի և գնի հիանալի համադրություն։ Կանտեն շատ արագ է, հասցնում է խաղալ ամենուր, փակում է մրցակիցների գրոհները։

Ես խաղացել եմ նման ֆուտբոլիստիների դեմ։ Այդպիսի ֆուտբոլիստների դեմ պայքարելն անչափ բարդ է, ոչ մի կերպ չես կարողանում ազատվել նրանցից,- Գիգզի խոսքը մեջբերված է «Telegraph»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում