ԱՄՆ-ից արտաքսել են այնտեղ ավելի քան 20 տարի ապրող մեքսիկացուն
Նմանատիպ
Մեքսիկայի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել զգուշավորություն ցուցաբերել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արտաքսել է Մեքսիկայի քաղաքացուհուն, ով Միացյալ Նահանգներում է ապրել ավելի քան 20 տարի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է BBC-ն:
Մեքսիկայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Գվադելուպե դե Ռեյոսի արտաքսումն արտացլում է ԱՄՆ-ի միգրանտների նոր իրականությունը:
«Այդ պատճառով բոլոր մեքսիկացիներին, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, խորհուրդ է տրվում զգուշավորություն ցուցաբերել և կապ պահպանել մոտակա հյուպատոսության հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ստանան օգնություն»,- ասված է Մեքսիկայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելլին հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքները կավարտվեն մոտակա երկու տարիների ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում