AM | RU
USD
EUR
RUB

Տարիները անզոր են մարդուն դարձնել քաղաքական գործիչ, եթե ինքը համառորեն դա չի ցանկանում

 

Ոչինչ այնքան չի հիասթափեցնում հասարակությանը քաղաքական ուժերից և որոշ քաղաքական «առաջնորդներից», որքան անհեթեթ ու անիմաստ հայտարարությունները, մանավանդ, երբ այդ հայտարարությունների համար չկա պատեհ առիթ:

Երբ հայտարարում ես, որ ռեժիմը հոգեվարքի մեջ է, իշխանությունները սարսափում են, եկել է իշխող համակարգի վերջը...ու այդ ամենը հայտարարում ես տարիներով, սակայն տեղի է ունենում միանգամայն հակառակը, այն է, որ իշխանությունների փոխարեն սեփական քաղաքական ուժդ է ապրում իր վախճանը, դրանով ոչ միայն անլրջացնում ես քեզ, որպես քաղաքական գործչի, այլև հարվածում ես քաղաքական համակարգին, ժողովրդի մեջ անվստահություն սերմանելով:

Սա քաղաքական կոպտագույն սխալ է, որը գուցեև ոչ միտումնավոր, սակայն հաճախ թույլ են տալիս մեր ընդդիմադիր քաղաքական այրերը: Կարելի է տարիներով լինել քաղաքականության մեջ, տարիներով հետապնդել հաճախ չարդարացված ամբիցիաներ, սակայն այդպես էլ քաղաքականությունից բան չհասկանալ ու խոշոր հաշվով քաղաքական գործիչ չդառնալ: Հակառակ դեպքում պարզապես ծիծաղելի է տարիներ շարունակ կրկնել նույն սխալը:

Ինչ-որ մեկը, ինչ-որ մի ժամանակ բարբաջել է մի ապուշ միտք, իբր ճիշտ քաղաքական գործիչը նա է, ով կասի, թե վաղն ինչ է տեղի ունենալու, այնուհետև կկարողանա պատճառաբանել, թե ինչու տեղի չունեցավ: Այս հիմար, կամ գուցեև կոնտեքստից կտրված միտքը, շատերը սիրում են պատեհ-անպատեհ կրկնել, կարծես քողարկելու համար յուր անհեռատեսությունը կամ անկարողությունը:

Սակայն իրականում ճիշտ քաղաքական գործիչը նա է, ով ասում է թե վաղն ինչ է տեղի ունենալու ու հասնում նրան, որ իր կանխատեսածն անպայման տեղի ունենա: Հակառակ պարագայում տարրական քաղաքական ու ոչ միայն քաղաքական պարկեշտությունը հուշում է պարզապես ներողություն խնդրել, արդարանալու փոխարեն: Իսկ առավել ճիշտ քաղաքական գործիչը նա է, ով առհասարակ խուսափում է կանխատեսումներ անելուց, դրանով իսկ ապահովագրելով, թե՛ ներողություն խնդրելուց, թե՛ արդարանալու անհրաժեշտությունից:

Բացի այդ քաղաքականությունը ոչ միայն գործելու, այլև արժանապատվորեն հեռանալու արվեստ է: Վերջապես քաղաքականությունը փինաչիություն չէ, որ մի դուքյան բացես ու հավակնես հավերժ մաշված մաշիկներ կարկատելու: Եթե մարդը տարիներով ձախողվում է գործունեության այս ոլորտում, ապա անկախ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից, պետք է կարողանա արժանապատվորեն հեռանա:

Խորհրդային Միության ժամանակներում էր միայն, երբ մարդիկ քաղաքականությունից հեռանում էին բնական ճանապարհով, մեկը համեմատաբար ջահել, մյուսը զառամյալ տարիքում, նայած ում մահը, երբ կայցելեր: Բայց այն ժամանակներում քաղաքականություն կոչվածի տրամաբանությունն ու մոտեցումներն էին այլ և խոշոր հաշվով ցանկացած գործչի առաջ ծառացած չէին այն խնդիրները, որոնք առկա էին այսօր:

Իսկ ներկայումս տասնյակ տարիներով անհաջողություններից հետո, հեռանալը ոչ միայն որոշ առումով փրկում է «անհաջողակին» վերջնական վարկաբեկումից, այլև ճանապարհ է բացում այլոց համար: Երբ մարդը «յակռը» գցելով հավակնում է իր տեղը հավերժացնել քաղաքական դաշտում, դրանով վերջապես զզվեցնում է նաև իր թիմակիցներին, քանի որ մարդիկ չեն կարող հավերժ հանդուրժել իրենց ճանապարհին անհարկի շարած այդ պատը ու դրանով սպառելով իրենց ներուժը: Եթե պատը ինքնակամ չհեռանա, ապա անպայման այն մի օր կփլուզվի:

Օրերս Ռաֆֆի Հովհաննիսյանը միացել է Օհանյան-Օսկանյան դաշինքին: Թվում է սա սովորական քաղաքական գործընթաց էր, որի հիմնական թիրախը սպասվելիք խորհրդարանական ընտրություններն են: Բայց սույն գործիչը ինչպես մոտ 4 տարի առաջ, այնպես էլ ներկայումս, հայտարարում է, որ այս իշխանություններն ապրում են իրենց վերջին օրերը:

Այս հայտարարությունը, ոչ միայն քաղաքական անհեռանկարություն է, այլև նույնիսկ կարելի է ասել քաղաքական անտառաճանաչություն: Նմանատիպ հայտարարությունները պահանջում են իրենց համապատասխան լսարանը, համապատասխան մթնոլորտը: Սակայն միտինգային հռետորաբանությունը օգտագործել լրագրողների առջև, առավել ևս, որ այդ նույն բառապաշարը օգտագործել ես 2013թ.-ին ու վատնել քաղաքական ռեսուրսդ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ նույնիսկ տասնյակ տարիները անզոր են մարդուն դարձնել քաղաքական գործիչ, եթե ինքը համառորեն դա չի ցանկանում:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Լենա Նազարյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում․ «Մեդիա պաշտպան» Իրականացվող տնտեսական քաղաքականությունը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ.ՏԶՆԿ նախագահ (տեսանյութ) Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի համատեղ ասուլիսը.Ուղիղ Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ միացում Արցախից Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր.ԱԱԾ Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan