Թուրքիայի քրդամետ կուսակցությունն իր համանախագահների կալանավորման գործով դիմել է ՄԻԵԴ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի կալանավորման փաստի առնչությամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:

ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մեջ նշված է, որ սահմանադրական հանրաքվեից առաջ պատգամավորներին կալանքի տակ պահելը դեմ է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրով երաշխավորված ազատության և անվտանգության, ազատ ընտրելու իրավունքներին ու խոսքի ազատությանը:

Բացի այդ, կուսակցությունից նշել են, որ 2015 թվականից կուսակցության դեմ տարվող գործողությունների շրջանակում ձերբակալվել է ավելի քան 9 700 մարդ, իսկ շուրջ 2 900-ը կալանավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում